ՀՀ կառավարությունը ցանկանում է կտրուկ իջեցնել մի շարք տարածված, բայց ոչ վտանգավոր խախտումների համար նախատեսված ճանապարհային տուգանքները։ Այս մասին հոկտեմբերի 28-ին խորհրդարանում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ մի շարք խախտումների տուգանքները պետք է փոխարինել նախազգուշացումներով։ «Մենք համատեղ քննարկումներ կանցկացնենք, որպեսզի հասկանանք, թե որ տուգանքներն է ավելի նպատակահարմար իջեցնել, իսկ որոնք՝ առհասարակ չեղարկել։ Հրավիրում ենք Ձեզ եւ այլ շահագրգիռ անձանց եւ կառույցներին համագործակցելու»,- ասել է նախարարը՝ պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին։
ՀՀ կառավարությունը ցանկանում է կտրուկ իջեցնել ճանապարհային տուգանքները

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























