ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանին շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի կոչում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  բժշկուհի, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը:

«...Իսկ հաղթողների վերքերը չեն ցավում: Պուբլիցիոս: Շնորհավորում եմ գիտնականներին, մտավորականներին, համախոհներին՝ միասին կերտած փայլուն հաղթանակի համար»,-գրել է Ռուզաննա Խաչատրյանը:

Սեյրան Օհանյանի կնոջը դոկտորի կոչում է շնորհվել Երևանի պետական բժշկական համալսարանում գործող ԲՈՀ-ի 045 Առողջապահության կազմակերպման մասնագիտական խորհրդի որոշմամբ: