Նեպալի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել։ Պետությունն առաջին անգամ կին է ղեկավարելու։ Երկրի նոր նախագահ կդառնա Նեպալի Միավորված կոմունիստական կուսակցության առաջնորդներից Բիդհյա Դեւի Բհանդարին։

Նրա օգտին քվեարկել է 327 պատգամավոր, իսկ նրա ընդդիմադիր Քուլ Բահադուրը հավաքել է 214 ձայն։

Նեպալի Կոմունիստական  կուսակցության նախագահ Քհադգհա Փրասադ Օլին հոկտեմբերի 11-ին ընտրվել էր երկրի վարչապետի պաշտոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախագահի եւ վարչապետի ընտրությունները կայացել էին սեպտեմբերի 20-ին նոր Սահմանադրության ընդունումից հետո։