Ռուսական մարտական ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայում ահաբեկիչների գաղտնի բազաներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ դրանք առաջին հերթին ահաբեկիչների հրամանատարական կետերն են եւ հենակետերը։

Նա նաեւ նշել է, որ Սիրիայի օդուժի ինքնաթիռները անցյալ մեկ օրում հարվածներ են հասցրել Սիրիայում ահաբեկիչների 118 դիրքերի։