Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 27-ից 28-ը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցել է Եվրոպական բանակների հրամանատարների 23-րդ ամենամյա միջազգային համաժողովին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբում հյուրընկալված միջոցառումը նպատակաուղղված էր արդիական սպառնալիքների ու մարտահրավերների շուրջ կարծիքների փոխանակմանը եւ դրանց դիմագրավելու շուրջ փոխըմբռնման եւ համագործակցության ձեւավորմանը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության ու կայունության: