Դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության քննիչի անհիմն որոշումը։
Այսդ մասին հայտնումէ գլխավոր դատախազությունը, սակայն չի նշում, թե որ գործի մասին է խոսքը՝ զերծ մնալով նախաքննական գաղտնիք հրապարակելուց։
Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին անհիմն որոշում: Հիշյալ որոշումը՝ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է՝ օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննություն չիրականացնելու հիմքով: Գործի նյութերն ուղարկվել են ԱԱԾ՝ նախաքննության բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ իրականացման համար:



























