Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Սու-34 ինքնաթիռը Սիրիայի Հոմս նահանգում «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հրամանատարական կետ է ոչնչացրել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին:
Նրա խոսքով, Թել Բիսա բնակավայրի շրջանում ահաբեկիչները երկհարկանի շենքում հրամանատարական հենակետ էին ստեղծել, որի հարեւանությամբ մեծ տրամաչափի գնդացիրներով եւ ականանետերով 4 ամենագնաց է եղել:
«Անօդաչու թռչող սարքերի հետախուզությունից հետո Սու-34-ից ռմբակոծության արդյունքում զինյալների օբյեկտն ու ավտոտրանսպորտը ոչնչացվել է»,- նշել է գեներալը:




























