ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարները որոշարկել են Սիրիայում եւ Աֆղանստանում ահաբեկչական նախապատրաստություն անցած անձանց ի հայտ բերելու աշխատանքները կատարելագործելու ուղիները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես նշել են Ռուսաստանի հասարակության հետ կապերի կենտրոնում, հատուկ ծառայությունների ղեկավարները ընդհանուր կարծիքի են հանգել, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր կենտրոնացնել ահաբեկիչների տեղափոխման եւ սպառազինության մատակարարման ուղիների, ինչպես նաեւ այդ հանցավոր գործունեության ֆինանսավորման աղբյուրների ի հայտ բերման եւ ոչնչացման ուղղությամբ:
Որոշարկվել են Սիրիայում եւ Աֆղանստանում գաղափարական եւ դիվերսիոն-ահաբեկչական նախապատրաստություն անցած անձանց ի հայտ բերելու գործում համագործակցության մեխանիզմների կատարելագործման ուղիները:





























