Վահագնի թաղամասի աղբանոցներից մեկում հոկտեմբերի 27-ին մահացած հայտնաբերված 78-ամյա Սերյոժա Անտոնյանը Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ էր: NEWS.am-ի հետ զրույցում Արբաթի գյուղապետ Արայիկ Պետրոսյանը նշեց, որ Սերյոժա Անտոնյանը հոգեկան խնդիրներ է ունեցել, նա մի քանի անգամ կորել է, բայց կարողացել են գտնել:
«Սերյոժան իր կնոջ ու որդու հետ մեր գյուղում փայտե տնակում էր ապրում, նրա որդին նույնպես հոգեկան խնդիրներ ունի: Աղջիկներ էլ ունի, բայց իրենց հետ չեն ապրում, Ռուսաստանում են բնակվում: Սերյոժային վերջին անգամ մի 15 օր առաջ էի տեսել»,-ասաց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վահագնի թաղամասի աղբանոցներից մեկում հոկտեմբերի 27-ին հայտնաբերվել է 78-ամյա Սերյոժա Վահանի Անտոնյանի դին:





























