Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը եւ Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հեռախոսազրույցի ընթացքում եկել են եզրակացության, որ եվրոպական երկրների միձեւ սահմաններին չպետք է պատեր կառուցվեն, հաղորդում է Antena 3-ը:

Համաձայնության գալով, որ «Եվրոպայում պատեր չպետք է լինեն», Յունկերն ու Ֆայմանն ընդգծել են, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է սեղմ ժամկետներում իրականություն դարձնել ԵՄ երկրների առաջնորդների գագաթաժողովում ընդունված որոշումները, որոնք վերաբերում են փախստականների հոսքին, հաղորդում է Gazeta-ն:

Նրանց խոսքով, միայն դա կարող է օգնել խուսափելու տարածաշրջանում «հումանիտար աղետից»: Քաղաքական գործիչները նշել են, որ պատրաստ են այս խնդրով համագործակցել ցանկացած պահի: