Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 54 շենքի 2-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարանից սեւ ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում գտնվող տարածքում (70 քմ), որը ծառայում է որպես պահեստ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.04-ին, մարվել` ժամը 01.47-ին: Մասամբ այրվել է գույք եւ կենցաղային իրեր:





























