ԱՄՆ եւ Ճապոնիայի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Հարավչինական ծովում, որտեղ աճում է լարվածությունը ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ:

NHK հեռուստաալիքի փոխանցմամբ, զորավարժություններին մասնակցում են ամերիկյան ՌԾՈՒ-ին պատկանող  Theodore Roosevelt ավիակիրն ու ճապոնական «Ֆույուձուկի» հրթիռային նավը:

Զորավարժությունները հեռու են այն վայրից, որտեղ Պեկինն ուզում է 12-մղոնանոց փակ գոտի ստեղծել, ինչին ընդդիմանում է ԱՄՆ-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախօրեին, մասնավորապես, ամերիկյան USS Lassen ռազմանավը ցուցադրաբար մտել է 12-մղոնանոց այդ գոտի: Պեկինը ԱՄՆ-ի այդ քայլը սադրանք է որակել:

Այդ տարածքում Պեկինը արհեստական կղզի է կառուցում, որը մեծ թռիչքուղի է ունենալու: