Արգենտինայի նախագահի թեկնածու, «Հանրապետական առաջարկ» ընդդիմադիր կուսակցության անդամ Մաուրիսիո Մակրին քարոզարշավի առաջին փուլից 3 օր անց հաղթում է նախագահական պայքարի ընտրարշավում։ Այս մասին են վկայում հարցումների արդյունքները, որոնք ներկայացրել է արգենտինական Clarin եւ Perfil պարբերականը։
Elypsis ընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ Մակրիի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 48 տոկոսը, իսկ իշխող «Հաղթանակի ճակատ» դաշինքի թեկնածու Դանիել Սցիոլիի օգտին՝ 37 տոկոսը։ Եվս 6 տոկոսը բոլորին դեմ է քվեարկելու, իսկ 9 տոկոսը դեռ չի կողմնորոշվել։ Gonzalez & Valladares-ի հարցումների համաձայն՝ Մակրին նույնպես առաջատար դիրքերում է, միայն ավելի փոքր ցուցանիշով՝ 45.6 տոկոսը 41.5 տոկոսի դեմ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























