Էգեյան ծովում հոկտեմբերի 28-ին 10 միգրանտ է մահացել, այդ թվում 7 երեխա, որտեղ միգրանտներ տեղափոխող մի քանի նավակներ են խորտակվել, հաղորդում է AFP-ն:

Հունական Լեսբոս կղզու մոտ փրկարարները ջրից դուրս են բերել մոտ 240 մարդու, որոնց նավակը շրջվել էր ուժեղ ալիքներից: Այնտեղ հայտնաբերվել են երկու երեխայի եւ մեկ մեծահասակի մարմիններ: «Իրավիճակը բարդ է, ոչ ոք հստակ չգիտի, որքան մարդ է եղել նավակում»,-գործակալությանը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Եվս մի քանի մահացած մարդու հայտնաբերել են Ագատոնիսիոն եւ Սամոս կղզիների մոտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այսպիսով, հոկտեմբերի սկզբից Էգեյան ծովում մահացած միգրանտների թիվը հասել է 39-ի: