Գիտնականները հայտարարել են, որ դինոզավրերը շնչառական համակարգի յուրահատուկ կառուցվածք են ունեցել. քթանցքն ու քթուղիները նրանց հնարավորություն էին տալիս հատուկ շնչառության միջոցով սառեցնել գլխուղեղը։ Հնագետները իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրել են 75th Anniversary Meeting of the Society of Vertebrae Paleontology կոնֆերանսի ժամանակ։
Երբ մենք շնչում ենք, օդն անցնում է քթուղիներով՝ այդ ընթացքում տաքանալով եւ խոնավանալով։ Արտաշնչելիս տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ օդը սառում է եւ ավելի չոր է դառնում։ Այդ մեխանիզմը թույլ է տալիս սառեցնել գլխուղեղ մատակարարվող արյունը՝ դրանով իսկ պահպանելով նրա օպտիմալ ջերմաստիճանը։ Գիտնականները կարողացել են կազմել դինոզավրերի շնչառական ապարատի եռաչափ մոդելը եւ պարզել, որ նրանք իրոք շնչառության միջոցով ուղեղը սառեցնող յուրահատուկ ունակություն են ունեցել, փոխանցում է Gazeta-ն։





























