Նավթի համաշխարհային գները շարունակում են անկում ապրել ԱՄՆ-ում նավթի պաշարների մեծացման ֆոնին եւ Դաշնային պահուստային համակարգի՝ տոկոսադրույքը չբարձրացնելու որոշման պատճառով։ Այս մասին են վկայում սակարկությունների արդյունքները։
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գները բարձրացել են 1.57 տոկոսով եւ կազմել 48.3 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 1.35 տոկոսով եւ կազմել 45.33 դոլար մեկ բարելի դիմաց։
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տեղեկություններով՝ ԱՄՆ-ում բենզինի պաշարները կրճատվել են 1.1 մլն բարելով եւ կազմել 218.6 մլն բարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկրում նավթի առեւտրային պաշարները մեկ շաբաթում աճել են 3.4 մլն բարելով եւ կազմել 480 մլն բարել։




























