ՀՀ խորհրդարանն ընդունել է Հանրապետական կուսակցության առաջարկած ID քարտերով քվեարկելու մասին օրինագիծը։ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում եւ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ընդունվել է 81 կողմ, 16 դեմ եւ 14 ձեռնպահ ձայներով։
Նշենք, որ ընդդիմությունը դեմ է օրինագծին, քանի որ կարծում է, որ այն կրկնաքվեարկության հնարավորություն է տալիս։
Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեն կայանալու է դեկտեմբերի 6-ին։





























