Նույնականացման քարտերը պետք է փոխարինել անձնագրերով, քանի որ մինչեւ հանրաքվեն դեռ մեկ ամիս կա, եւ այդ քաղաքացիներին պետք է քվեարկելու հնարավորություն տալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նրա խոսքով, դա անհրաժեշտ է անել՝ բարձրացնելու համար բնակչության վստահության աստիճանն ընտրական գործընթացների նկատմամբ:
«Նույնականացման քարտերը առիթ կդառնան հանրաքվեի արդյունքների նկատմամբ լուրջ կասկածների համար: Մենք չենք պաշտպանում սահմանադրական փոփոխությունները: ՕԵԿ-ը, նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված «Հայկական վերածնունդ» լայն միավորումը սահմանադրական փոփոխություններին դեմ են քարոզելու: Մենք դա կանենք ինքնուրույն՝ առանց միավորվելու որեւէ մեկի հետ»,-ասել է Մարգարյանը:





























