Կորեայի աշխատանքային կուսակցության՝ վերջին 36 տարում հրավիրված առաջին համագումարը տեղի կունենա 2016թ. մայիսին Հյուսիսային Կորեայում։ Այս մասին հայտնում է ԿԿՀԳ հյուսիսկորեական պաշտոնական գործակալությունը։ Կորեայի աշխատանքային կուսակցության քաղբյուրոն որոշել է հերթական՝ 7-րդ համագումարն անցկացնել «սոցիալիստական բարգավաճող տերություն կառուցելու» նպատակով։
Հյուսիսային Կորեայում հոկտեմբերին Կորեայի աշխատանքային կուսակցության 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ էին կայացել։
Ինչպես նշում է Lenta.ru-ն, Կորեայի աշխատանքային կուսակցության կանոնակարգը պահանջում է համագումարներ հրավիրել ամենաուշը 5 տարին մեկ։
Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի համար սա առաջին համագումարն է։





























