Հայաստանում ընդդիմությունը 20 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ ընտրատեղամասերում մոբիլիզացնել իր ուժերը՝ դրանով իսկ ընտրակեղծիքների հնարավորություն ընձեռելով։ Այս մասին հոկտեմբերի 30-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորի խոսքով՝ հենց դա է իշխանություններին հնարավորություն տալիս տարիներ շարունակ ընտրակեղծիքներ կատարել։ Ինչ վերաբերում է Հայաստանում քաղաքական ուժերի՝ 2 մասերի բաժանվելուն (սահմանադրական փոփոխություններին դեմ կամ կողմ), ապա Ռուստամյանի կարծիքով մեկ ամսվա ընթացքում բոլորը հնարավորություն ունեն քարոզարշավ անցկացնել եւ իրենց ասելիքը հասցնել ընտրողներին։ «Թող ժողովուրդը որոշի, թե ինչպես է քվեարկելու»,- եզրափակել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։





























