Երեւանում, հոկտեմբերի 29-ին, ժամը 19:30-ի սահմաններում Սարյան փողոցի թիվ 26/4 հասցեի դիմաց Honda մակնիշի 34 FN 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է 48-ամյա Գայանե Գ.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մեքենայի ղեկին եղել է ԱՄՆ քաղաքացի, 43-ամյա Ջեֆրի Փ.-ն, իսկ տուժածը փողոցն անցնելիս է եղել թույլատրելի մասով: Կինը տեղափոխվել է շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մեքենայի վարորդ Ջեֆրի Փ.-ն աշխատում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում` որպես հատուկ խորհրդատու, իսկ վրաերթի ենթարկված Գայանե Գ.-ն՝ «Յուքոմ» ՍՊԸ-ում` որպես օպերատոր:





























