Ուկրաինան ակտիվ մասնակցություն է ունեցել Դուշանբեում՝ նեղ ձեւաչափում ԱՊՀ պետությունների վարչապետների խորհրդի նիստին։ Այդ մասին պատմել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը։ ԱՊՀ անդամ երկրների վարչապետների խորհրդի նիստին Ուկրաինայի կողմից մասնակցում է Տաջիկստանում դեսպան Վիկտոր Նիկիտյուկը։
«Կուզեի գոհունակություն հայտնել նրա համար, որ ներկայացված էին Համագործակցության անդամ բոլոր տասնմեկ պետությունները, ներառյալ Ուկրաինան։ Կարող եմ նույնիսկ ասել, որ Ուկրաինայի ներկայացուցիչը մասնակցել է նեղ ձեւաչափով անցկացված քննարկմանը։ Դա այն մասին է վկայում, որ համագործակցությունը պահպանվում է, Համագործակցությունը գործում է, Համագործակցությունը իր փոխգործակցության հեռանկարներն է քննարկում», — ասել է Լեբեդեւը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դուշանբեում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության վարչապետների խորհրդի նիստը։ Նիստը սկզբում ընթացել է նեղ ձեւաչափում, ինչից հետո վարչապետներին են միացել պատվիրակության անդամները եւ այն շարունակվել է ընդլայնված կազմով։
ԱՊՀ երկրների վարչապետները գործընկերության ամրապնդման եւ զարգացման հարցեր են քննարկում, ինչպես նաեւ ոչ վաղ անցյալում Ղազախստանում տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների խորհրդի նիստին նախանշված առաջադրանքներ։




























