Քվեարկության արդյունքների կեղծման մեթոդների իշխանությունների դիապազոնը նեղացել է։ Այս մասին հոկտեմբերի 30-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ միաժամանակ հավելելով, որ իշխանություններն իրենց պահեստում ունեին 500 հազար ձայն, իսկ հիմա այդ թիվը կմեծանա։

Այդուհանդերձ Մանուկյանը արձանագրեց, որ այս անգամ իշխանությունները զրկվել են կեղծիքի որոշ հնարավորություններից։ «Իշխանությունները գումար չեն բաժանելու, այդքան խիստ չեն օգտագործի նաեւ վարչական մեխանիզմները։ Որքանով ես եմ հասկանում, գումար առաջարկելու համար դրդապատճառներ չկան. Նախկինում իշխանության յուրաքանչյուր պատգամավոր 200 մլն դրամ էր ներդնում, իսկ հիմա դրա կարիքը չկա»,- նշել է նա։

Արամ Մանուկյանի կարծիքով պետական ապարատում շատերը Սահմանադրության փոփոխություններ չեն ուզում, ՀՀԿ շատ շարքային անդամներ հանրաքվեի ժամանակ դեմ են քվեարկելու։