Հայաստանը ԿԸՀ նիստում, մերժվել է «Քաղաքացիական շտաբ» հասարակական կազմակերպության դեկտեմբեի 6-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հայտը:
«Քաղաքացիական շտաբ»-ի վարչությունը սույն մերժումը համարում է չարդարացված, կողմնակալ եւ կանխորոշված որոշման արդյունք: ԿԸՀ որոշման մեջ բառացի ասված է. «Քաղաքացիական շտաբ քաղաքացիա-իրավական հասարակական կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր», ինչով եւ հիմնավորվել է մերժումը, սակայն ՔՇ կանոնադրության 2.1 կետով նշված է՝ «Նպաստել ՀՀ-ում քաղաքացիական, իրավական հասարակության կայացմանը»:
Քաղաքացիական իրավունքների կարեւորագույն մասը հանդիսանում է ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունքը: Հետեւաբար անհնարին է պատկերացնել, որ տվյալ կետը չի խոսում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին:
Չնայած այս մերժմանը, համագործակցելով այլ դիտորդական առաքելությունների եւ լրատվամիջոցների հետ մենք գործուն ազդեցություն ենք ունենալու քվեարկության ընթացքի օրինականության ապահովման վրա:





























