Թուրքիայում իրականացված գրեթե բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ նոյեմբերի 1-ի ընտրություններում կրկնվելու է հունիսի 7-ի արդյունքը, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոանն ամեն ինչ անելու է իր ուզած արդյունքը գրանցելու համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Իսպիրյանը նշեց, որ թեեւ սոցհարցումները նոյեմբերի 1-ի համար ներկայացրել են տվյալներ, որոնք չեն տարբերվում նախորդ ընտրությունների արդյունքից, սակայն իրականում այս ընտրությունն աչքի է ընկնելու իր անկախատեսիլությամբ։ Ըստ թուրքագետի՝ Էրդողանը չի կարող հանդուրժել պարտություն ու միջոցներ է ձեռնարկել՝ ցանկալի արդյունք ստանալու համար։

«Հենց երեկ արդեն հայտնի են դարձել այն գաղտնի հրահանգանգներ, որոնցով պետք է առաջնորդվեն ընտրական գործընթացի մեջ գտնվող պաշտոնյաները։ Նախատեսված է ընտրակեղծիքներ իրականացնել մոտ 37 նահանգներում, որոնք մի քանի տարբերակով են լինելու։  Ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահների մի ստված մասը գնված են «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից։  Արդեն պատրաստվել են կեղծ համարանիշներով մեքենաներ, որոնցով պետք է տեղափոխվեն համապատասխան տեղամասեր արդեն ընտրված կեղծ քվեաթերթիկները։ Հրահանգվել է միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում էլեկտրականության անջատումներ իրականացնել՝ լցոնումներ անելու ու թվերը փոխելու համար»,-նշեց Իսպիրյան՝ շեշտելով, թե ըստ գաղտնի հրահանգների՝ ընտրությունները կեղծելու ամենամեծ առաքելությունը դրված է շրջանային ընտրատեղամասերի վրա։