Երեւանում, նախօրեին երեկոյան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հատուկ խորհրդատուի կողմից վրաերթի ենթարկված Գայանե Գ.-ն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:

«Գայանեն երեկ երեկոյան է մեզ մոտ տեղափոխվել, իսկ այսօր արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Վիճակը կայուն է, վերջույթների կոտրվածք ունի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 29-ին ժամը 19:30-ի սահմաններում Սարյան փողոցի թիվ 26/4 հասցեի դիմաց Honda մակնիշի 34 FN 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ջեֆրի Փ.-ն վրաերթի է 48-ամյա Գայանե Գ.-ին, որն աշխատում է «Յուքոմ» ՍՊԸ-ում` որպես օպերատոր: