Սիդնեյում բացված Noma ռեստորանային ցանցի տեղերը վաճառվել են չորս րոպեում, հայտնում է News.com.au-ն: Բազմիցս աշխարհի լավագույնը ճանաչված կոպենհագենյան հաստատության ավստրալիական մասնաճյուղում նախապես սեղան պատվիրելու հնարավորությունը տրամադրվել էր հոկտեմբերի 30-ին ՝ տեղական ժամանակով առավոտվա ժամը 10-ին:
Հաճախորդներին առաջարկել էին երկու, չորս, վեց կամ ութ անձի համար ճաշ կամ ընթրիք պատվիրել, ընդ որում պատվերի արժեքը 485 դոլար էր (գինու արժեքը ներառված չէ): Թե ինչ կերակրատեսակներ են ընդգրկվել շեֆ խոհարար Ռենե Ռեձեպիի առաջարկած ճաշացանկում, չեն ճշտում, բայց հայտնի է, որ համտեսմանը հնարավոր կլինի գալ 2016 թ. հունվարի 26-ից ապրիլի 2-ը, հայտնում է Lenta-ն:
Դանիական Noma ռեստորանը բացվել է 2004թ.: Այն աշխարհի լավագույն ռեստորանն է ճանաչվել 2010, 2011 2012 ու 2014 թթ: Օրինակ 2014 թ. հաստատությունն առաջին տեղն է զբաղեցրել The World's 50 Best Restaurants Awards վարկանիշում:





























