Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխանությունների թիրախը դարձել են քրդերն ու Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններին։
Հարցին, թե կարող է արդյոք իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը հավաքել սահմանադրական մեծամանություն՝ 2/3-ը կամ 3667 ձայն, Սաֆրաստյանը պատասխանել է, որ այդ մասին դեռ վաղ է խոսել։
«Թուրքիայի իշխանությունները շարունակում են վախի մթնոլորտ սերմանել եւ փորձում են ի դեմս քրդերի՝ թշնամու կերպար ձեւավորել։ Չի կարելի բացառել, որ նրանք կհասնեն իրենց նպատակին»,- նշել է Սաֆրաստյանը։
«Հունիսի 7-ի ընտրություններում իշխանական կուսակցության հավաքած անսպասելի 13.2 տոկոսը լրջորեն մտահոգել է իշխանություններին։ Իշխող կուսակցությունը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն իր համար վտանգավոր է համարում եւ ցանկանում է կանխել նրա մուտքը խորհրդարան։ Դրա համար գործի է դրվել հակաքրդական քարոզչությունը»,- հավելեց Սաֆրաստանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այս տարվա հունիսի 7-ին, որի արդյունքում խորհրդարան է անցել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը եւ ոչ մի կուսակցության հետ չի կարողացել ձեւավորել կոալիցիա, հետեւաբար նշանակվել են նոր ընտրություններ, որոնք տեղի կունենան նոյեմբերի 1-ին:





























