Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել, որի հետեւանքով վիրավորվել է 3 զինծառայող։

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող պաշտոնական վարկածի՝ Թովուզի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ 3 զինծառայող։ Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառը եղել է պատերազմից մնացած ականը։ Տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հայաստանի պատկան մարմիններն այս կապակցությամբ դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել։ Սակայն հաշվի առնելով ադրբեջանական կողմի՝ փաստերը թաքցնելու եւ մարտական կորուստները տարբեր պատահարների տակ քողարկելու պրակտիկան՝ չի բացառվում, որ այս դեպքում խոսքը ձախողված դիվերսիայի մասին է։