Կենտրոնական Չինաստանի Հենան նահանգում կառուցվող շենքի փլուզումից զոհվել է 17 մարդ։ Ինչպես տեղեկանում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը, 23 մարդ էլ վիրավորվել է, որոնցից 9-ի վիճակը ծանր է;
Երկհարկանի շենքը փլուզվել էր հոկտեմբերի 30-ի երեկոյան, երբ շինարարներն աշխատանքներ էին իրականցնում հիմքի վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























