Սպիտակ տունը չի հրապարակի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի վարչակազմում բարձրաստիճան մի պաշտոնյայի։
Այդ նամակագրությունը գաղտնի է պահվում, քանի որ ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է հրապարակել գործող նախագահի ցանկացած բնույթի նամակագրություն։
Սպիտակ տանից հայտնել են, որ հենց այդ նամակագրությունը կարող է հրապարակվել այն բանից հետո, երբ Օբաման վայր դնի իր լիազորությունները, փոխանցում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել էր, որ Պետդեպարտամենտ կհրապարակի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւս 7 հազար էլեկտրոնային նամակ, որոնք վերաբերում են 2011-2012թթ.։





























