Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում քաղաքացիական օդանավ է կործանվել։ Ինչպես տեղեկացնում է Sky News Arabia-ն, խոսքը ռուսական օդանավի մասին է, որում եղել է մոտ 200 ուղեւոր։ Նրանց մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են եղել։ Եգիպտոսի իշխանությունները որոնում են օդանավի մնացորդները։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել են «Ռոսավիացիայի» աղբյուրները, Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus ինքնաթիռը թռիչքից 23 րոպե անց անհետացել է ռադարներից Լարնակիի շրջանում։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։
Reuters-ի տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 212 ուղեւոր՝ հիմնականում ռուս զբոսաշրջիկներ։ Եգիպտոսի իրավապահ մարմիններից տեղեկացրել են, որ օդանավն անհետ կորել է, փոխանցում է Lenta.ru-ն։




























