ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը ամբիցիոզ է որակել ռուսաստանցիների ալկոհոլ սպառելը սահմանափակելու կառավարության նպատակները։ Նա նման կարծիք է հայտնել «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը  տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ նշված պլանների իրականացումը ալկոհոլի սպառումը կարգավորող միջգերատեսչական խմբի գլխավոր նպատակն է։ «Մենք մեր առջեւ ամբիցիոզ նպատակներ ենք դրել՝ մինչեւ 2020թ. ալկոհոլի սպառման տարեկան ցուցանիշը նվազեցնել մինչեւ 10 լիտր մեկ շնչին»,- հայտարարել է Խոլոպինը։

ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր թմրաբան-հոգեբույժ Եվգենի Բրյունի խոսքով՝ վերջին 5 տարում Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների սպառման տարեկան ցուցանիշը մեկ շնչի համար 18-ից նվազել է 13.5 լիտրի։