«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում երեկ դատապարտյալը ինքնասպանություն է գործել: NEWS.am-ի տեղեկություններով` բուժման մեջ գտնվող Կարապետ Կարապետյանին, որին ազատազրկել էին սպանություն կատարելու մեղադրանքով, հոկտեմբերի 30-ի երեկոյան հայտնաբերել են հոգեբուժական կլինիկայի ծխարանում` սավանով կախված վիճակում:
Կարապետյանը ամիսներ առաջ է ազատազրկվել եղբորը սպանելու պատճառով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: Նա 36 տարեկան էր:





























