Եգիպտոսի իշխանությունները հաստատել են Սինայի կենտրոնական հատվածում ռուսական օդանավի կործանման փաստը։

Իշխանությունների պաշտոնական հայտարարության համաձայն՝ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը օդանավի կործանման հարցով ճգնաժամային հանձնաժողով է կազմել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Ավելի վաղ «Ռոսավիացիայում» «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները հայտնել էին, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը 06։21-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ «Յաում 7»-ի տեղեկություններով՝ Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում արդեն հայտնաբերվել են կործանված ռուսական քաղաքացիական օդանավի մնացորդները։