Հասկանալի է, որ նման բան հնարավոր է միայն առաջարկի նկատմամբ պհանջարկի որոշակի աճի դեպքում, սակայն բոլորին քաջ հայտնի է, որ բնակարանների շուկայում մեզ մոտ հակառակ իրավիճակն է...

Պաշտոնական տվյալներով այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում բնակարանների առք ու վաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 2029 միավորով կամ 18,8 տոկոսով: Միաժամանակ անկում է արձանագրվել Երեւանում եւ բոլոր մարզերում՝ առանց  բացառության:

Տոկոսային հարաբերությամբ ամենամեծ անկումը գրանցվել է Տավուշի մարզում, որտեղ բնակարանների առք ու վաճառքի գործարքների թիվը կրճատվել է գրեթե կիսով չափ (ավելի հստակ 45,6 տոկոսով): Բացարձակ ցուցանիշներով ռեկորդ է գրանցվել Երեւանում, որտեղ հունվար-սեպտեմբերին վաճառվել է շուրջ 1,5 հազարով ավելի քիչ բնակարան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ չնայած նման զգալի անկմանը, բնակարանների գները, ասենք Երեւանում, գրեթե անփոփոխ են մնացել: Եւ նույնիսկ հակառակ բոլոր շուկայական տեսությունների, որոշ շրջաններում գործարքների թիվն աճել է:

Հասկանալի է, որ նման բան հնարավոր է միայն առաջարկի նկատմամբ պհանջարկի որոշակի աճի դեպքում, սակայն բոլորին քաջ հայտնի է, որ բնակարանների շուկայում մեզ մոտ հակառակ իրավիճակն է: Բնակարան վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները: