Թե Հայաստանի իշխանությունները, թե հայկական սփյուռքը քաղաքական լուրջ հայեցակարգերով պետք է առաջնորդվեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ տանելու համար: Այս մասին հոկտեմբերի 31-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Գերմանիայի հայ ակադեմիկոսների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը:
Առայժմ, նրա խոսքով, հստակ մշակված քաղաքական հայեցակարգեր չկան: «Մենք գործ ունենք թուրքական ուժեղ գործոնի ու հայկական թույլ գործոնի հետ: Եկեղեցիների ու խաչքարերի կառուցումն արդեն զգալի արդյունք չի ապահովում: Եվրոպան այլեւս քրիստոնեական չէ : Պետք է փոխենք մեր հայեցակարգերն ու մոդելները, որպեսզի քաղաքական հաջողությունների հասնենք»,- շեշտել է Ազատ Օրդուխանյանը: Գերմանիայի հայ ակադեմիկոսների միության ղեկավարի կարծիքով ծառատունկը, դպրոցների, թատրոնների, ֆակուլտետների, արխիվների միջեւ բարեկամական կապերը կնշանակեն, որ հայերը նաեւ հասարակական մակարդակով են ինտեգրվում Եվրոպային:
Ազատ Օրդուխանյան, Հայաստանին նոր հայեցակարգեր են պետք. Եվրոպան այլեւս քրիստոնեական չէ

Հասանելի է
русскийԹեմա




























