Հայաստանում «Ինտեգրացիոն բարոմետր» հետազոտական ծրագրի սոցիալական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն հանրապետությունում հարցմանը մասնակցած 1105 քաղաքացիների 86.1 տոկոսը Հայաստանին բարեկամ երկիր է համարում Ռուսաստանին, 30.3 տոկոսը՝ Ֆրանսիային, 29. 6 տոկոսը՝ Վրաստանին։ Այս մասին այսօր՝ հոկտեբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը։

Հարցվածների 9 տոկոսից ավելին կարծում է, որ Հայաստանին բարեկամ երկիր է ԱՄՆ-ն, 7 տոկոսից ավելին՝ Գերմանիան, 5 տոկոսից ավելին՝ Ուկրաինան, 4 տոկոսից ավելին՝ Բելառուսը, 2 տոկոսից ավելին՝ Չինաստանը եւ Ղազախստանը, 1 տոկոսից ավելին՝ Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Մոլդովան։

Նվազագույն տոկոս են կազմում Միջին Արեւելքի երկրները, Տաջիկստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը։

Հարցվածների 8.3 տոկոսը կարծում է, որ Հայաստանը բարեկամ երկրներ չունի։

Նշենք, որ «Ինտեգրացիոն Բարոմետր» հետազոտական ծրագիրն անցկացվում է արդեն չորրորդ տարին՝ դեմ առ դեմ հարցումների մեթոդով, ըստ սեռի, տարիքի եւ բնակության վայրի։