Գլազգոյի համալսարանի գիտնականները Symantec ընկերության փորձագետների հետ միասին մի շարք կանոններ են մշակել, որոնք հնարավորություն կտան ամենաանվտանգ գաղտնաբառը ստեղծել, գրում է АСМ CSS պարբերականը:
Մասնագետները վերլուծել են հազարավոր գաղտնաբառեր, որ ստեղծում են օգտատերերը: Նրանք կարողացել են պարզել, որ իրենց գաղտնաբառը բարդացնելու համար մարդիկ հաճախ մեծատառեր կամ թվեր են օգտագործում: Ամենից հաճախ մեծատառերը դնում են գաղտնաբառի սկզբում, իսկ թվերն օգտագործում են գաղտնաբառի վերջում, տեղեկացնում է «Ինֆորմինգը»:
Ցանցահեններն արդեն վաղուց բացահայտել են նման սխեման եւ դա օգտագործվում են տարբեր ծրագրերում, որոնք ջարդում են գաղտնաբառերը:
Դրա համար էլ սեփական գաղտնաբառն անվտանգ դարձնելու համար գիտնականները խորհուրդ են տալիս դա ավելի իսկական դարձնել` դրան հավելելով խորհրդանիշներ, որոնք տառ կամ թիվ չեն, ինչպես նաեւ հրաժարվել գաղտնաբառի սկզբում մեծատառերի օգտագործումից:
Մասնագետները հաճախ կազմում են ամենատարածված եւ «ամենահաճախ ջարդվող» գաղտնաբառերի վարկանիշային աղյուսակներ, որոնք էլ հենց վերլուծվել են հետազոտության ընթացքում: 2015-ի ամենատարածված ժողովրդական գաղտնաբառերի հնգյակն այսպիսին է: «123456», «admin», «password», «123» и «test»:





























