Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի են ունենում 26-րդ գումարման Ազգային մեծ ժողովի ընտրությունները։

Թուրքիայում առավոտյան 07:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն ընկած ժամանակահատվածում 54 մլն 75 հազար 851 ընտրող կարող են մասնակցել ընտրություններին: Արեւմտյան նահանգներում ընտրությունները լինելու են 08:00-ից 17:00, իսկ արեւելյան նահանգներում՝ 07:00-ից մինչեւ 16:00:

Մինչ երեկոյան 21:00 արգելված է ընտրությունների արդյունքների վերաբերյալ որեւէ տվյալ հայտարարելը։

Ընտրություններին մասնակցում է 16 կուսակցություն եւ 21 անկախ թեկնածու:

Այս ընտրություններում սոցիոլոգները կրկին գուշակում են նախորդ ընտրությունների արդյունքները՝  մի քանի տոկոս տարբերություն տեսնելով ընդամենը։  Ֆափորիտը  Արդարություն եւ զարգացում կուսակցությունն է, սակայն վերլուծաբաններն ու սոցիոլոգները կրկին պնդում են, թե այս անգամ էլ այդ կուսակցությանը չի հաջողվի բավարար ձայներ հավաքել՝ միանձնյա իշխանություն ձեւավորելու համար։ իշխող կուսակցության համար:  

Խորհրդարան մտնելու շանսեր ունեն միայն «Արդարություն եւ զարգացում», «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում»  եւ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որը Թուրքիայի խորհրդարանի պատմության մեջ միակ կուսակցությունն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ այս ընտրություններում էլ նախընտրական ծրագրում ներառել է Ցեղասպանության ճանաչման համար պայքարը։