Ավիավթարից զոհվածների դիերը տեղափոխող առաջին ինքնաթիռը Կահիրեից Պետերբուրգ կուղեւորվի այսօր երեկոյան, հաղորդում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը՝ վկայակոչելով օպերատիվ շտաբը։
Airbus A321-ը, որը շաբաթ եգիպտական Շարմ-էշ-Շեյխից ուղեւորվում էր Սանկտ Պետերբուրգ, կործանվել էր Սինայի թերակղզում։ Օդանավում 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ է եղել, բոլորն էլ մահացել են։
«Ակնկալվում էր, որ դիերը Կահիրեից կտեղափոխեին առավոտյան 9-ին, բայց տվյալներ են հայտնվել, որ այն ուշանում է, կժամանի երեկոյան»,- հայտնել է եռուստաալիքի թղթակիցը։
Մի ինքնաթիռը կարող է տեղափոխել 80 դի։
Քննչական մարմինները սկսել են աշխատանքը զոհվածների հարազատների հետ։ Արդեն հարցաքննվել են 137 հարազատներ, նրանց հետ քննչական գործողություններ են իրականացվել, նրանք տուժող են ճանաչվել։





























