Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին ձերբակալվել է Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաեւի ազգականը՝ նրա իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ազադ Մուրսալիեւը։ Այդ մասին Մուրսալիեւի որդին հայտնել է «Ազադլիգ» թերթին։
Նրա խոսքով, հորը բռնել են Ստամբուլ ուղեւորվելիս։ Նշենք, որ նախօրեին էլ կարգապահական խախտման համար աշխատանքից ազատվել էր Էլշադ Աբդուլաեւի եղբայրը՝ դատախազ Ալսեւեր Աբդուլաեւը։
Աբդուլաեւը ներկայումս տարագրության մեջ է Ֆրանսիայում եւ 2012թ. սեպտեմբերից հետո բազմիցս հայտարարություններ է արել Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ նրանց մեղադրելով 2003-ին իր մյուս եղբոր՝ պոռեկտոր Մախիր Աբդուլաեւի առեւանգման մեջ։ Նա նաեւ նշել էր, թե ոմն պատգամավորի միջոցով 1 մլն դոլար է փոխանցել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին։





























