Թուրքիայի Վան նահանգի ընտրատեղամասերից մեկում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամները հարձակվել են քրդական «Դիհա» լրատվական գործակալության թղթակցի վրա։
Այս մասին տեղեկացնում է քրդական Ajansi Kurda գործակալությունը՝ շեշտելով, որ իշխող կուսակցության անդամների կողմից հարձակման ենթարկված քուրդ լրագրող Ռեմզի Սոլմազի ատամները կոտրվել են։
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի են ունենում Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունները։





























