Թուրքիայի Ամասիա նահանգի Գոյնուջեքի քաղաքապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Քեմալ Շահինը ընտրությունները սկսվելուց ժամեր առաջ սոցցաներով նկար է ցույց տվել՝ շեշտելով, որ արդեն քվեարկել է։
Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Գոյնուջեքի քաղաքապետը հոկտեմբերի 31-ի գիշերը Facebook-ում քվեարկած քվեաթերթիկի նկար է գցել՝ անելով հետեւյալ գրառումը․ «Քվեարկեցինք, թող հաջողություն լինի»։
Այս լուսանկարը տեսնելուց հետո «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել Քեմալ Շահինի դեմ։
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի են ունենում Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունները։






























