Ռուս աշխատավորը ռուսական հեռուստատեսությամբ ներկայացվում է հայտնի կատակերգական «Նաշա Ռաշա» սերիալի հերոսների` Ռավշանի եւ Ջումշուդի կերպարներով: ՌԴ պետական խորհրդի եւ նախագահական հանձնաժողովի համատեղ նիստում, երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ներկայումս լրատվամիջոցներում աշխատավորի կերպարը ներկայացվում է շատ «թթու» եւ այդ իրավիճակը պետք է արագ ուղղել:
Մեկնաբանելով գործարար Միխայիլ Պրոխորովի ելույթը, Մեդվեդեւը համաձայնել է, որ ռուս աշխատավորը հեռուստատեսությամբ ներկայանում է Ռավշանի եւ Ջումշուդի կերպարներով:
«Ինչ վերաբերում է աշխատավորի մասնագիտության նկատմամբ վերաբերմունքին եւ հեղինակությանը, ապա այն, իսկապես շատ ցածր է: Այն պետք է ամբողջական լինի: Պետք է համակարգային աշխատանք տանել ոչ միայն նոր ուսումնարաններ բացելու, մասնագիտական ունակությունները կատարելագործելու ուղղությամբ, այլ նաեւ պետք է աշխատել լրատվամիջոցներում: Այդ կերպարը չպետք է լինի այդքան ապուշի, այն պետք է լինի ժամանակակից, սակայն ակնհայտ է, որ այն, ինչ այսօր ցուցադրում են, շատ «թթու» է»,- ասել է ՌԴ նախագահը:
Մեդվեդեւը խոստացել է, որ աշխատավորի հեղինակության բարձրացման խնդրի հետ կապված հանձնարարություններ կտա համապատասխան մարմիններին: Նա չի բացառել, որ դրա համար կօգտագործվեն գովազդներ:



























