2015-17-ին Ռուսաստանը Հայաստանում ճգնաժամային կենտրոն կառուցելու համար 34 մլն դոլար կներդնի: Այդ մասին նոյեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ 2016-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում:
Կենտրոնի կառուցման վերաբերյալ հայ-ռուսական միջպետական համաձայնագիրը ստորագրվել էր այս տարի՝ ավելի վաղ, հիշեցրել է նա:
Կենտրոնում, որը տեղակայված է Բալահովիտ գյուղում, մայրաքաղաքից ոչ հեռու, կտեղակայվի ամենաժամանակակից փրկարարական տեխնիկան: Դրա օգնությամբ հնարավոր կլինի փրկարարական աշխատանքներ իրականացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ երրորդ երկրներում, հավելել է նախարարը:




























