ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այսօր` նոյեմբերի 2-ին, այցելել են Երեւանի «Վարդաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 8 դատապարտյալներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:

«ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, հանդիպել բոլոր հացադուլ հայտարարած դատապարտյալներին, կարող եմ ասել, որ նրանց բոլորի առողջական վիճակը լավ է: Հացադուլ հայտարարածներից 6-ը պահանջում են վաղակետ ազատում, իսկ 2-ը` ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխություն»,-ասաց Շուշան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ից հացադուլ են սկսել նաեւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը եւ Փայլակ Խանամիրյանը, հաջորդ օրը նրանց էր միացել եւս 1 դատապարտյալ, իսկ այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած դատապարտյալների թիվը հասել է 8-ի: