Հակակարկտային կայանները կարկուտից պաշտպանում են Հայաստանի խոցելի տարածքների միայն 8-9%-ը: Նոյեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանում 2016 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Ներկայում հանրապետությունում 472 հակակարկտային կայան կա, մինչդեռ շուրջ 4 հազարի կարիք ունենք: Սակայն, ըստ նախարարի, դրանցից յուրաքանչյուրը շուրջ 3.5 մլն դրամ արժե (7-8 հազար դոլար - խմբ.):

Արմեն Երիցյանի խոսքով, այս տարվա աշնանը կարկուտը զգալի վնաս է հասցրել հենց այն մարզերում, որտեղ կայաններ չկան: