Ադրբեջանում մտադիր են պաշտոնապես արգելել գուշակությունը:
ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Կուրբանլիին, գրել է, որ միայն պաշտոնատար անձանց մասնակցությամբ կրոնական արարողությունների եւ միջոցառումների անցկացման հետ կապված օրինագիծ են մշակում, որը ներկայացվելու է Նախարարների կաբինետին:
Արգելվելու է նաեւ գուշակությամբ զբաղվող մարդկանց գործունեությունը: «Երկնային կրոններում, այդ թվում՝ իսլամում, առանց այն էլ գուշակությունը մեղք է համարվում»,- հայտարարել է Կուրբանլին:
Նա նշել է, որ նշված օրենքը գուշակությամբ զբաղվող մարդկանց համար պատիժ կսահմանի:





























