Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանում ոստիկանները սպանել են քուրդ երիտասարդի։
Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ի ընտրություններից հետո Դիարբեքիրի Սիլվանի շրջանում, որտեղ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ջախջախիչ պարտություն էր կրել, ոստիկանները սկսել են հարձակումները քուրդ բնակչության դեմ։
Նոյեմբերի 2-ի երեկոյան ոստիկանների կրակոցներից սպանվել է Մուսլիմ Թայար անունով մի երիտասարդ։





























